Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով

Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 2-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 15 քմ)՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի փակ հատվածը և բացել ոռոգման առվի ու ճանապարհամերձ սելավատարի խցանումը։

Ճանապարհը մաքրվել է ջրաբերուկներից և երկկողմանի երթևեկելի է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]